Ռոզա Ծառուկյանն այցելել է Հայոց ցեղшuպանությունը վերապրած 112-ամյա Մարի Կիրակոսյանին, ով եղել է Կոմիտասի հարևանը․ ի՞նչ է պատմում տիկին Մարին


Մարի Կիրակոսյանի ընտանիքը հյուրընկալել է Ռոզա Ծառուկյանին, ով ընտանիքի մշտական ու սպասված հյուրն է։ Մարի Կիրակոսյանն արդեն հարյուր տասներկու տարեկան է։ Նա ապրում է Երևանում։

Մ․ Կիրակոսյանը ցեղшuպանությունը վերապրած միակ երևանաբնակ քաղաքացին է։ Սա մի կողմից ցավալի իրողություն է, քանի որ հարյուրամյակին յոթ հոգի է կենդանի եղել։ Այժմ մնացել է միայն տիկին Մարիամը։

Մ․ Կիրակոսյանի և Ռ․ Ծառուկյանի հանդիպումը շատ ջերմ է անցել։ Տիկին Մարիամը ցույց է տվել իր աղջկական և հարսանեկան գեղեցիկ լուսանկարները, պատմել գեղեցիկ հուշարի մասին։ Նա պատմել է, որ իրենք եղել են Կոմիտասի հարևանը։

Տիկին Մարիամի հուշերը ջերմ են իր հարուստ հոր և գեղեցկուհի մոր, իրենց շքեղ ու գեղեցիկ տան մասին։ Հետո հաջորդում են արդեն ցավոտ հիշողությունները։ Տիկին Մարիի հիշողությունների և Ռ․ Ծառուկյանի այցի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!