Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի զբոսանքը երեկոյան Գյումրիում և բնակիչների արձագանքը․ տեսանյութ


Վերջին շրջանում սկսեց քաղաքական ասպարեզում ակտիվություն ցուցաբերել Հայաստանում քաղաքական տարբեր գործունեություն ծավալած Կարեն Կարապետյանը։ Հանրությունը Կարեն Կարապետյանին, մեղմ ասած, չի ընդունում։

Այս անձի մեջ հանրությունը, կարծես,  ՌԴ իշխանությանն է տեսնում։ Թերևս Կարապետյանը քննադատությունների է ենթարկվում հենց այս ֆոնին։ Օրերս Կարեն Կարապետյանը մի քանի քաղաքական գրառումներով և հայտարարություններով է հանդես եկել։

Քաղաքական գործիչը սատարում է Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին։ Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն այս պահին գտնվում է Հայաստանում։ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գտնվել է Շիրակի մարզում։

Նրանք զբոսնել են երեկոյան Գյումրիում։ Տեսանյութում երևում է, որ Գյումրվա հրաշալի եղանակ է և քաղաքական գործիչները վայելելով ամառային հրաշալի երեկոն՝ պտտվում են քաղաքով և հիանում պատմական, հին ու կոլորտային քաղաքի գեղեցկությամբ և զրուցում քաղաքի գեղեցիկ շենքերի մասին։

Տեսանյութում երևում են նաև տեղի բնակիչները, որոնք ողջունում են ՀՀ երկրորդ նախագահին և Կարեն Կարապետյանին և հեռվից  հետաքրքրական հայացքներ նետում նրանց կողմը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!