Ռոբերտ Հասրատյան, ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն


Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։ Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։ Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։

Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։ Ռոբերտ Հասրատյան։ Ծնվել է 1992 թվականին՝ Արարատի մարզի Այգեստան գյուղում։

Կրթաական մեծ ուղի է ունեցել՝ սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետև արդեն՝ լեյտենանտի կոչումով աշխատանքի է ընդունվում «Եղնիկներ» զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

Մի քանի ամիս անց նշանակվել է վաշտի հրամանատար։ Նաև Ապրիլյան պшտերшզմի մասնակից է եղել։ Նշանակվել է որպես սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։ Մեկ տարի հետո կապիտանի կոչում է ստացել։ Երկու տարի անց նշանակվել է գումարտակի շտաբի պետ , այնուհետև տեղափոխվում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադ՝ որպես գումարտակի շտաբի պետ։

2020 թվականին արդեն մայոր էր։ Բազմաթիվ պատվոգրերի, շքանշանների և խրախուսանքների՝ Վազգեն Սարգսյանի մեդալ, Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի մեդալ, Մարտական ծառայության մեդալ , … Պшտերшզմի առաջին օրերից Հասրաթյանը եղել է առաջնագծում և ամեն ինչ արել է, որպեսզի հաղթանակներ ունենան, սակայն, ցավոք սրտի, վերջին կռիվը տվեց․ զինակիցների հետ անմшհացավ Դրախտիկ գյուղում։ Հավերժ հիշատակ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!