Ռիհաննան սպասում է իր առաջնեկին․ նա նոր, երջանիկ կարգավիճակն ընդգծող լուսանկարներ է հրապարակել


Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան երջանիկ կարգավիճակում է գտնվում․ նա սպասում  է իր առաջնեկին։ Այս մասին երգչուհին մինչ այժմ չէր հայտնել։

Երկրպագուները հրաշալի լուրն իմացան միայն այն ժամանակ, երբ երգչուհին իր օգտահաշվում հանրայնացրել լուսանկարներ, որտեղ արդեն տեսանելի է իր հղիությունը։ Շատերը չէին կարող պատկերացնել, որ երգչուհին կպլանավորի ընտանեկան նման գեղեցիկ իրադարձություն։

Երգչուհուն սովոր են տեսնել միշտ միջոցառումների առաջին շարքերում և աշխատանքային եռուզեռում, սակայն գեղեցիկ ընտանիք ունենալն ամեն բանից վեր է։ Հանրայնացված լուսանկարներում Ռիհաննան զբոսնում է ապագա երեխայի հոր՝ ռեփեր A$AP Rocky-ինի հետ։

Լուսանկարներում նրանք գտնվում են Նյու Յորքի փողոցներում։ Երգչուհին կրում է ջինսե տաբատ և վարդագույն վերարկու ու ցույց տալիս կլորիկացած փորիկը, որն անչափ սազում է նրան։

Երկրպագուները շատ են ուրախացել սիրելի երգչուհու ընտանեկան երջանիկ նոր իրադարձությամբ և սոցհարթակներում ջերմ մեկնաբանություններ գրում։


Понравилась статья? Поделиться с друзьями: