Ինչպես հայտնի է՝ Ռիհաննան վերջերս մայր դարձավ։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի նա մասնակիցը դառնա տարաբնույթ միջոցառումների, մասնակցի զվարճանքների և, առհասարակ, մնա ուշադրության կենտրոնում։

Ռիհաննան մշտապես աչքի է ընկել յուրատեսակ կերպարներով։ Նա միջոցառումներին ներկա է գտնվում բրենդային յուրատեսակ հագուստներով։ Նա նախընտրում է սպորտային, հարմարավետ հագուստ։

Այս անգամ երգչուհին գտնվել է սիրելիի՝ A$AP Rocky-ի ելույթին, որը կայացել է Պորտուգալիայում Rolling Loud փառատոնի շրջանակներում։ Եվ ահա բոլորի ուշադրությունը գրավել է երգչուհին իր կերպարով։ Նա կրել է Balenciaga-ի և Adidas-ի համատեղ հավաքածուից հագուստ, որն իրենից ներկայացնում է սպորտային կերպար։ Այն երգչուհու ոճին համապատասխան է եղել։

Նա կրել է նաև գլխաշոր։ Երգչուհու կերպարը, սակայն, անհասկանալի է եղել շատերի համար, և նրա կերպարն անանել են՝ տատիկական։

Ըստ երևույթին, գլխաշորն այստեղ մեծ դերակատարություն է ունեցել։ Այս ամենի հետ մեկտեղ նկատելի էր Ռիհաննայի գիրությունը։ Նա ծննդաբերությունից հետո դեռևս նախկին կազմվածքին չի եկել։