«Ռեկորդային քանակի ձյան տեղումներ». Գագիկ Սուրենյանի նոր գրառումը


Եղանակային կանխատեսումներին ծանոթանալը օրվա կարևոր բաղադրիչ է։ Հենց դրանից են կախված օրվա պլանները և շատ դեպքերում անգամ մարդու տրամադրությունը։

Չնայած այն փաստին, որ գեղեցիկ ու չքնաղ է տարվա յուրաքանչյուր եղանակ, այնուամենայնիվ, արևի առկայությունը որոշիչ է և տրամադրություն բարձրացնող։ Եղանակային լրատվությանը հայ հասարակությունը սպասում է Գագիկ Սուրենյանից, ով ամենօրյա գրաֆիկով սիրով հայտնում է և տեղեկացնում հանրությանը սպասվելիք եղանակի մասին։

Այս անգամ Սուրենյանը համացանցային իր օգտահաշվում լուսանկարներ է հանրայնացրել և կից գրառման մեջ հայտնել, որ Ստամբուլում առատ ձյուն է տեղացել, որը հասել ռեկորդային քանակի։

Օդերևութաբանության պետի ներկայացրած լուսանկարները և տեղեկությունը ևս մեկ անգամ փաստում են, որ բնության մեջ խառնաշփոթ է տիրում և եղանակային դրսևորումները խիստ տարբեր են։

Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է ամեն բան թաղված առատ ձյան տակ։ Իսկ Հայաստանում ջերմաստիճանի նվազում է սպասվում և տեղումներ ձյան տեսքով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!