Աշխարհը անհիշելի ժամանակներից մշտապես հետաքրքիր ու առեղծվածային է եղել և դարեր անց շարունակում է մնալ հետաքրքիր և առեղծվածային։

Եվ այս աշխարհում բնությունը այնպիսի հետաքրքրական դրվագների առջև է կանգնեցնում, որ ապշեցնում է այն հանգամանքը, որ շատ հաճախ ֆիզիկայի և ոչ մի կանոնին չի համապատասխանում։ Բնության օրենքների առջև մարդն անզոր է։ Մեր Երկիր մոլորակում ապրում են նաև այնպիսի մարդիկ, որոնք զարմանք ու առանձնակի հետաքրքրություն են առաջացնում։

Ինչքան էլ զարմանալի է հնչում, բայց մեր համատեղ մոլորակում ապրում են «ռեզինե մարդ», «կապույտ դեմք», «կեղտոտ մարդ», տարօրինակ անվանումներ ստացած մարդիկ։

Ռեզինե մարդ կեղծանունը այս տղան ստացել է այն բանի համար, որ չափազանց ճկուն է։ Նա իր գլուխը 180 աստիճանով պտտում է։ «Կապույտ դեմք» անվանումը ստացած այս պապիկը մաշկի կապույտ երանգ ստացել է դերմատիտի երկարատև բուժման հետևանքով։

«Կեղտոտ մարդ»-ը Իրանի բնակիչ է, ով 60 տարի շարունակ չի լողացել։ Նա կարծում է, որ լողանալուց հետո կհիվանդանա և ջրին ընդհանրապես չի կպնում և ապրում է մեկուսացած։