Սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի որդին այս տարի ավարտեց հիմնական դպրոցը։ Այդ մասին հայտնել էր երգիչը համացանցային իր հարթակում։

Այսօր երգիչը սոցիալական իր հարթակում հանրայնացրել է որդու լուսանկարը և նրան շնորհավորել ծննդյան առիթով։ Ռազմիկի որդին անչափ նման է հայրիկին, ասես՝ ջրի երկու կաթիլ։

Լուսանկարին կից երգիչը գրել է․ «Պապայի երջանկություն, պապայի թուլություն ու հպարտություն: Աստված լուսավոր պահի ճանապարհդ: Ծնունդդ շնորհավոր բալես»:

Մեկնաբանություններում հայրիկի շնորհավորանքին միացել են և բարեմաղթանքեր հղել ինչպես հայտնի շատ դեմքեր, այնպես էլ ուղղակի օգտատերեր, որոնք բարձր են գնահատում երգչի աշխատանքը։ Ռազմիկ Ամյանի երկրպագուները անմիջապես նկատել են հոր և որդու միջև առկա այդչափ նմանությունը։

Հիշեցնենք, որ Ռազմիկը ծնունդով Արցախցի է և պատերազմական օրերին գտնվում էր իր հողում, հայրենակիցների կողքին և պաշտպանում հայրենիքը։

Ավելի վաղ երգիչը երգի նոր պրեմիերա էր ներկայացրել, որը կոչվում է «Գնա»։ Երգի և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը Ռազմիկ Ամյանինն է։ Եվս մեկ անգամ կարող են այն ունկնդրել վարը ներկայացված տեսանյութում։