Ջո Բայդենի ընտանիքը ավելացել է ևս մեկ անդամով․ նախագահը լուսանկար է հրապարակել


Ջո Բայդենի համացանցային հարթակը բավականաչափ ակտիվ է։ Բայդենի սոցհարթակով հետաքրքրված են միլիոնավոր օգտատերեր։

Նախագահն այնտեղ տարաբնույթ հրապարակումներ է կատարում, որոնք ներառում են ինչպես քաղաքական-աշխատանքային, այնպես էլ անձնական-ընտանեկան բովանդակությամբ տեղեկատվություն։ Այս անգամ Բայդենը մի հրապարակում է կատարել, որը շատերի հավանումներին է արժանացել։

Նա հանրայնացրել է լուսանկար, որտեղ գեղեցիկ և նուրբ փիսիկ է պատկերված։ Լուսանկարին կից նախագահը գրել է․ «Բարի Գալուստ Բայդեն ընտանիք, Վիլլոու»։ Գրառումից հասկանալի է, որ նախագահի ընտանիքը որոշել է կատու պահել և Բայդեն ընտանիքը համալրվել է։

Փիսիկին շնորհել են Վիլլոու անունը։ Ջո Բայդենի այս հրապարակումը տասը հազարավոր հավանումների է արժանացել։ Տարբեր երկրներից քաղաքացիներ մեկնաբանել են փիսիկի լուսանկարը։

Այդ մեկնաբանությունները տարաբնույթ են՝ շնորհավորանքներից մինչև զավեշտ, սակայն հիմնականում գովեստի խոսքեր են հղել նախագահին և նոր անդամին։ Իսկ Վիլլոուի լուսանկարը կարող եք դիտել նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: