Մհեր Մկրտչյանը հերթական գրառումն էկատարել և հայտարարել մի որոշման մասին, ըստ որի ջնջում է կյանքից մարդկանց (հայտնիներին), ովքեր շարունակում են իշխանավորների համար երգել, պարել, նրանց հետ սեղան նստել։

Նշում է՝ լավ է հասկանում, որ «շակալները» մշտապես լավ են լինելու բոլոր իշխանությունների հետ, նույնիսկ ընդդիմադիրների հետ և դեռ եկող իշխանությունների հետ։

Ռեժիսորը հավելում է, որ ջնջում և հասկանում է, որ շրջապատը գնալով քչանում ու քչանում է։ Դա իրեն թույլ է տալիս, որ զոհված տղաներին հիշի առանց ամաչելու։

Մկրտչյանը հավելում է, որ շատերն են կարծում, թե «փոքրիկ շակալներին» ներելը կամ սիրելը մանրուք է, սակայն միջազգային լռությունը Արցախի հետ կապված հաստատ մանրուք չէ, իսկ երևույթը նույնն է։

«Երբ քեզ շլանգի տեղ ես դնում, ուշ, թե շուտ մարդիկ քեզ նույնպես կսկսեն շլանգի տեղ դնել և ի՞նչ տարբերություն էդ շլանգը մեծ ա, թե՞՝ փոքր»,- գրառումն ավարտել է ռեժիսորը։