Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է երիտասարդ տեսք ունենալու իր գաղտնիքները


Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վերջերս տոնել է 50-ամյա հոբելյանը, բայց իր տարիքին չի երևում։ Իր տարիքի շատ կանայք չեն կարող հպարտանալ նման մարզված մարմնով, հարթ մաշկով և ցելյուլիտի բացակայությամբ։ Երգչուհին կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով, որոնք թույլ են տալիս նրան այդքան երիտասարդ և հմայիչ տեսք ունենալ։

Ջենիֆերն այնպես է պլանավորում իր օրը, որպեսզի հասցնի զբաղվել բոլոր գործերով՝ նկարահանվել ֆիլմերում, զբաղվել հաղորդումներով, համերգների շրջագայությունների գնալ, ինչպես նաև ամեն օր մարզվել մարզասրահում։ Չմոռանանք, որ երգչուհին նաև ունի երեխաներ և երկրորդ կես՝ Ալեքս Ռոդրիգեսը, որի հետ շուտով կամուսնանա։

Երկրպագուները զարմանում են՝ որտեղից նրան այդքան ուժ և էներգիա, որ նա կարողանում է ամեն ինչ հասցնել՝ պահպանելով նման գրավիչ արտաքինը։

Առաջին հերթին Լոպեսը հետևում է իր առողջությանը և օրական 7-8 ժամ քնում է։ Նա հետևում է ճիշտ սնվելուն․ չի ուտում քաղցր, ալյուրով պատրաստված ուտեսներ և ֆաստֆուդ։

Աստղը չի օգտագործում սուրճ, ալկոհոլային խմիչքներ և չի ծխում։ Ջենիֆերի խոսքով՝ դա փչացնում է օրգանիզմը ոչ միայն ներսից, այլև ծերացնում է մաշկը։ Լոպեսը նաև արևայրուք չի ընդունում, իսկ եթե հազվադեպ ցանկանում է հանգստանալ լողափում, անպայման արևապաշտպան միջոցներ է օգտագործում։

Դրա շնորհիվ նրա մաշկը հարթ է և խոնավեցված։ Աստղը պարբերաբար այցելում է մարզասրահ՝ բաց չթողնելով ոչ մի մարզում։ Անգամ եթե աշխատանքային օրը երկարաձգվում է, նա միևնույնն է իր մեջ ուժ է գտնում և գնում մարզման։ Ահա մի քանի գաղտնիք, որոնք օգնում են Ջենիֆեր Լոպեսին մնալ հիանալի մարզավիճակում և երիտասարդ տեսք ունենալ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!