Տաք թեյի կամ սուրճի սեղանի մոտ ընտանիքի անդամներով հավաքվելն օրվա ամենատաքուկ ու հրաշալի հատվածն է։ Հենց այդ պահին է, որ ընտանիքի անդամները առավել ապահով են զգում միմյանց ու սիրված, որն անփոխարինելի զգացմունք է։ Օրվա այս հրաշալի պահը քաղցրացրեք մեր կողմից առաջարկվող ջեմով ռուետով, որն այնքան հարմար է թեյի, սուրճի հետ։ Այս նուրբ ռուլետը շատ հեշտ է պատրաստելը։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 5
Շաքարավազ — 140
Վանիլին
Կաթ — 60
Ալյուր — 180
Աղ
Կաթ ներծծման համար
Ցանկացած տեսակի ջեմ

Հավկիթները շաքարավազի հետ հարել մինչ կհասնի սպիտակ, փրփուրային տեսքի, ապա վրան մաղել ալյուրը, լցնել վանիլ, կաթ, աղ, զգուշորեն խառնել և տեղափոխել յուղաթղթով պատված ձևամանի մեջ։

Ձևամանի չափերը պետք է լինի 30։40 սմ։ Տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց և այնտեղ թողնել 15-20 ր։ Պատրաստ է այն ժամանակ, երբ թեթև վարդագունել է։

Տաք վիճակում փաթաթել սրբիչով, մի քանի րոպեից բացել, ցողել կաթով, վրան ջեմ քսել և կրկին փաթաթել, պատել շաքարի փոշով և ահա ռուլետը պատրաստ է մատուցման։