Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդուինի հարսանեկան լուսանկարները


Սեպտեմբերի 30-ին 25-ամյա Ջասթին Բիբերն ամուսնացել է 22-ամյա Հեյլի Բոլդուինի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի «Montage Palmetto Bluff» 5-աստղանի հյուրանոցում։ Վերջապես կկարողանանք տեսնել հարսանեկան զգեստը, որի փեշին գրված է «Մինչ մահը կբաժանի մեզ»։

«Անցած երկուշաբթին կյանքիս ամենայուրահատուկ օրն էր»,- Բիբերին համբուրելիս արված լուսանկարի տակ գրել է Հեյլին։

Բոլդուինի զգեստն «Off White» բրենդի գեղարվեստական տնօրեն, դիզայներ Վիրջիլ Աբլոյի ստեղծագործությունն է․ «Վիրջիլ Աբլո, շնորհակալ եմ, որ բոլոր մտքերս իրականություն դարձրեցիր և երազանքիս զգեստն ստեղծեցիր»,- գրել է մոդելը։

Հարսանեկան ընթրիքի փորձին Բոլդուինը կրել է փղոսկրի գույնի մինի-զգեստ՝ Վիվյեն Վեսթվուդից։ Լուքն ամբողջացրել են «Jimmy Choo»-ի կոշիկները։ Զույգի ընկերներից մեկի խոսքով՝ հենց Հեյլին էր կազմակերպել այդ ընթրիքը, ամեն ինչ պլանավորել։

Ջասթինն իրեն արդեն ամուսին է զգում, և այդ ընթրիքն իր համար շարքային է երեկույթ է թվացել, այդ պատճառով նա չի մասնակցել կազմակերպչական աշխատանքներին»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!