Տիգրան Խզմալյանը, ով հայտնի է իր քաղաքական ակտիվությամբ, հանրության շրջանում ընդունված է որպես հակառուսական տրամադրություններ ունեցող քաղաքական անհատ։

Եվրոպական կուսակցության նախագահը գտնում է, որ Հայաստանի բոլոր անհաջողությունները կապված են Ռուսաստանի հետ և իր ելույթներում, հարցազրույցներում մշտապես պնդում է, որ օր առաջ անհրաժեշտ է դուրս գալ ՌԴ տիրապետումից։

Քաղաքական գործիչը չի բացառում, որ Ռուսաստանից անջատումը մեծ ու դժվարին բարդությունների առջև կկանգնեցնի Հայաստանին, սակայն դա անհնարին չէ և կարճ ժամանակ անց Հայաստանն է՛լ ավելի ամուր ոտքերի վրա կկանգնի։

Եվ ահա այս անգամ Տիգրան Խզմալյանը իր սոցտիրույթում հերթական հակառուսական գրառումն է կատարել։ Նա այդ գրառմամբ ցանկացել է հայտնել, որ ՀՀ Վարչապետը չպետք է մեկնի Պուտինի հետ հանդիպման։

Նա մսանվորապես գրել է․ «Դահիճին հանդիպելն իր որջում չի փրկի պատանդներին, այլ կավելացնի նրանց թիվը։ Պուտինի մոտ կարելի է գնալ միայն նրա թաղմանը»։