Պոնչը Լիլի Մորտոյին վիրավորել է բեմի վրա. տեսանյութ


Women’s Club հումորային նախագիծը շատ սիրված է հանրության կողմից։ Նախագծում յուրահատուկ դերակատարություն է մշտապես ունենում Լիլի Մորտոն։ Մոդել դերասանուհին ինսթագրամում հազարավոր հետևորդներ ունի։

Նա վերջերս հանրությանը ներկայանում է որպես երգչուհի և արդեն ներկայացրել է մի քանի տեսահոլովակ։ Վերջերս թողարկված հումորային նախագծում դերասանուհին մի քանի անգամ շփոթվել է։ Իրավիճակը շտկելու համար նա սկսել է ծիծաղել, սակայն դժվարությամբ հաղթահարեց պահը։

Հանդիսատեսը բնականաբար ողջունեց ծափերով։ Եվ հանկարծ կուլիսներից դուրս եկավ Պոնչը, ով աղջիկներին ասաց, որ հարվածեն Լիլիի գլխին և ամեն բան կկարգավորվի։

Այդ հատվածը Լիլի Մորտոն հանրայնացրել էր իր սոցէջում, որտեղ երգչուհու երկրպագուներից մեկը քննադատել էր Պոնչին և նշել, որ շատ կոպիտ հումոր է եղել, ինչին Լիլին դրական պատասխան է տվել՝ կարծես համաձայնելով օգտատիրոջ հետ։

Այս միջադեպի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեանոյւթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: