Պելմեններ կարտոֆիլով և սնկով․ անմահական համ


Պելմեններն աշխարհին հասավ ռուսական խոհանոցից։ Այն հայկական խոհանոցում պատվավոր տեղ է զբաղեցնում և տնային տնտեսուհիները հաճախ են պատրաստում։ Այսօր առաջարկում ենք պելմեններ, որոնք շեղվել են պատրատման դասական ձևից։ Այս պելմենների միջուկը կարտոֆիլով և սնկով է։ Եկեք փորձենք։

Անհրաժեշտ է՝

1 գլուխ սոխ

300 գ թարմ շամպինյոն սունկ

300 գ կարտոֆիլի խյուս

Սամիթ

5 ճ/գ բուսայուղ

Աղ , սև պղպեղ

Խմորը պելմենի, թաթարբորակիի, վարենիկների համար նախատեսված խմոր է: Պատրաստեք այնպես, ինչպես մշտապես պատրաստել եք։

Միջուկ՝

1 հավկիթ

400 մլ գոլ ջուր

1 թ/գ աղ

Բուսայուղում տապակած սոխին միացնել մանրացված սունկը, ապա միացնել պատրաստի կարտոֆիլի խյուսը, հավելել սամիթ, համեմել և վերջ, միջուկը պատրաստ է։

Մատուցել թթվասերով կամ ուղղակի կարագով, ինչպես որ կնախընտրեք։ Այլ մանրամասներին կծանոթանաք կցված լուսանկարներից։

Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Կարող եք վայելել անմահական այս ուտեստը։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!