Հայտնի քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն օրերս մեկնել էր Իտալիա։ Եվրոպական այս երկրում գտնվելու համար քաղաքական գործիչը ուրախալի պատճառ ուներ։

Բանն այն է, որ Հռոմում ամուսնացել է Պարույր Հայրիկյանի դուստրը։ Քաղաքական գործիչը համացանցային իր հարթակում որոշ կադրեր է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես են անցկացրել դստեր հարսանեկան արարողությունը։

Պարույր Հայրիկյանը հրաշալի, գեղեցիկ ու երջանիկ օրեր է ունեցել զավակների, թոռների և հարազատ մարդկանց շրջապատում։ Նրա հանրայնացված կադրերից մեկում նկատելի է իր և դստեր համատեղ պարը։

Հոլովակին կից Հայրիկյանը խոստովանել է, որ բավականին բարդ էր հարսանեկան զգեստով դստեր հետ պարելը, բայց և պահը երանելի է եղել։

Նա մասնավորապես գրել է․ «Դրուագներ հոգհարազատ մարդկանց համար դստրիկիս հարսանիքից՝ գոնէ մէկ անգամ փորձած լինէինք պարել այս մեղեդու տակ այն էլ հարսի բարդ հագուստով․․»։ Վարը կարող եք դիտել հոր և դստեր տանգոն։