«Պարզապես չշփվել նման մարդկանց հետ․․․»․ ինչո՞ւ են օգտատերերը նման խորհուրդ տվել Անդրեին


Վերջին շրջանում Անդրեն ակտիվ է համացանցային հարթակում։ Նա տարաբնույթ գրառումներ է կատարում, որոնցում անդրադառնում է այս կամ այն իրադարձություններին։

Երգիչը նաև հաճախ իր կարծիքն է հայտնում ներհայաստանյան իրավիճակի վերաբերյալ։ Անդրեի՝ համացանցում ակտիվ լինելուն զուգահեռ ակտիվացան նաև այն օգտատերերը, ովքեր ակտիվորրեն սկսեցին քննադատել երգչին։

Նրա յուրաքանչյոր հրապարակման ներքո մեկնաբանություններն ասես բաժանված լինեն երկու մասի․ երգչին սատարողներ և երգչին քննադատողներ։ Անդրեն հասարակության որոշակի հատվածի կողմից քննադատվեց նաև Արցախում կազմակերպած հիշատակի միջոցառման համար։

Այս անգամ երգիչը գրառում է կատարել, որն ասես արված լինի այդ քննադատությունների ֆոնին։ Նա գրել է․ «Երբեմն ու գրեթե միշտ, չափից մարդկային ու բարի լինելը, շահագործում են հենց ամենամոտ կանգնածները… Ներում ես ու նորից նույն սխալը… Ի՞նչ անել»։

Այս գրառման ներքո ակտիվ քննարկումներ են սկսկվել։ Օգտատերերը խորհուրդ են տրվել  չշփվել նման մարդկանց հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: