«Պատրաստ եմ նման ազնիվ խոսակցության եւ փոխադարձ խոստովանության․․․»․ Արմեն Աշոտյան


Ընդդիմադիր թևում կանգնած Արմեն Աշոտյանը այլ մոտեցում է ցուցաբերում։ Վերջին երեք տարիների ընթացքում Աշոտյանը ակտիվ քննադատում է իշխանությանը։ Եվ ինչպես ինքն է նշել՝ շատ էմոցիոնալ է դարձել։ Այդ փոփոխության հիմքը հանդիսացավ  պատերազմը, որը ամեն բան փոխեց։

Արմեն Աշոտյանը սոցհարթակում լուսանկար է հանրայնացրել և կից  գրառում կատարել, որտեղ պատմել է մի իրադարձության մասին, ինչն իրեն հուզել է և ստիպել պատրաստակամորեն ներողություն խնդրել։

Աշոտյանին է մոտեցել մի երիտասարդ և ներողություն խնդրել՝  նրա մասին վատ կարծիք ունենալու պատճառով։

Ինչին ի պատասխան Աշոտյանը նույնպես ներողություն է խնդրել , որ ժամանակին չի կարողացել ճիշտ տեսանկյունից ցույց տալ իր  և իր թիմի իրական դեմքը։ Ապա սեղմել է երիտասարդի ձեռքը և հեռացել։

«Հ.Գ. Պատրաստ եմ նման ազնիվ խոսակցության եւ փոխադարձ խոստովանության ամեն մի զրույցի։ Որովհետեւ ես ու դուք պաշտոն չենք ուզում եւ չունենք, բայց պատիվ եւ խիղճ ունենք», -ավելացրել է գրառմանը Աշոտյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: