Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանին շատերը ճանաչում են իր սուր քննադատական խոսքով։ Նրա քննադատությունները հիմնականում ուղղված են Հայկ Մարությանին։ Այսօրվա նիստի ժամանակ ավագանու անդամի ելույթից և խոսքից շատերն են զարմացել։

Վարդանյանը ելույթից առաջ նախապես հայտարարել էր, որ այս անգամ իր խոսքն ունենալու է «նոնսենս» բնույթ։ Այնուհետև ասել է, որ ինքն այսքան ժամանակ լուռ հետևել է, թե ինչպես են կանաչ տարածքների վրա ապօրինի կառուցված շինությունները քանդվում։

Այս առիթով ավագանու անդամը հայտնել է իր ուրախությունը։ Գոհունակություն է հայտնել, որ այն տևեց ոչ թե մի քանի օր, այլ շարունակական բնույթ ունի։

Թեհմինա Վարդանյանը, ի զարմանս շատերի, պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամբողջովին սատարել քաղաքապետին։

«Պատրաստ եմ հնարավորինս սատարել և ուզում եմ Ձեզ դուխ տալ էս հարցում»,- խոսքում մասնավորապես ընդգծել է Թեհմինա Վարդանյանը։ Ավագանու անդամի ելույթը մանրամասնորեն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։