Երեկ Բրյուսելում կայացել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որը տևել է ժամեր շարունակ։

Պաշտոնական հայտարարությունները հանդիման արդյունքի վերաբերյալ կցկտուր են և հանրության համար անհասկանալի, սակայն քաղաքական մի շարք գործիչներ, վերլուծաբաններ շարունակում են հանդիպման վերաբերյալ հայտնել իրենց կարծիքները և ներկայացնել սեփական վերլուծությունները։ Տիգրան Խզմալյանը քաղաքական անցուդարձին հետևում է ուշի ուշով և հայտնում իր կարծիքը։

Այս անգա Խզմալյանը նույնպես կատարրշել է սեփական վերլուծությունները և հադիպման արդյունքների վերաբերյալ կատարել հետևյալ վերլուծությունը․ «Հակիրճ մեկնաբանություն՝ Ա.Արցախի հարցը վերադառնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի տիրույթ, այսինքն՝ Մոսկվա-Բաքու-Անկարա վերջնագրերն ավարտվում են և գործընթացը շարունակվելու է ԱՄՆ-ԵՄ վերահսկողության ներքո:

Բ. Խաղաղության հաստատումը նշանակում է Արցախի հայաթափությանն ուղղված Բաքվի բոլոր ջանքերի տապալում և ՀՀ-ին խիստ անհրաժեշտ ժամանակի շահում՝ այդ ընթացքում ՀՀ-ն շարունակելու է արագացված արևմտացմանը և ժողովրդավարացմանն ուղղված քայլերը, մինչդեռ Ազրբեյջանը անխուսափելիորեն հետևելու է Ռսաստանի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական գահավիժման ընթացքին։

Գ. ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ՀՀ-ից արմատախիլ արվեն ռսական քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական և այլ ազդեցության գործակալական ցանցերը»։