Պատրաստեք ընթրիքին այս ուտեստը և հիացրեք ընտանիքին ու հյուրերին․ սա փորձել է պետք


Ողջ շաբաթն աշխատած և հոգնած մարդն արժանի է, որ շաբաթվա ավարտն անցկացնի համեղ սեղանի շուրջ, հեաքրքիր միջավայր ստեղծի և լավ ժամանակ անցկացնի, որն էլ թույլ կտա թուլանալ ու վերականգնել ուժերը։ Ահա ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որնայնքան համեղ է ստացվում, որ իր համով գերում է յուրաքանչյուրին։

Եվ այսպես, պատրաստեք հետևյալ բաղադրամասերը․

Տավարի միս — 900 գ՝ կտրատած

2 գազար՝ քերած

Սոխ ½ գլուխ՝ շերտատած

Կանաչ լոբի 450 գ՝ կիսել

Սխտոր 4 պճեղ՝ ճզմած

Ձեթ

Սոյայի սոուս 3 ճ.գ.

Քունջութի ձեթ 1 ճ.գ.

Եղեգնաշաքար 2 ճ.գ.

Իմբիր 1 թ.գ.

Սև պղպեղ

Պատրաստման ընթացքը ճիշտ կազմակերպելու համար հետևեք ներքոնշյալ կանոններին։ Միսը  տապակել բուսայուղում, հավելել համեմունքները, տապակել։

Ավելացնել եղեգնաշաքարը, 2 ճ.գ․ սոյայի սոուսը և քունջութի ձեթը։ Շարունակել տապակել, դատարկել թավայի մեջից։ Թավայի մեջ լցնել սոխը, գազարը, լոբին և ձեթով տապակել։

Ավելացնել 1 ճ.գ. սոյայի սոուսը, տապակել ևս 2 ր, ավելացնել ճզմած սխտորը, ապա` տապակած միսը, խառնել։ Մատուցել սպիտակ բրնձով և վերջ, կարող եք ճաշակել հրաշալի համը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!