«Պատվաստումից հրաժարվող անձինք կհեռացվե՞ն աշխատանքից». ահա, թե ինչ է պատասխանել Անահիտ Ավանեսյանը


Այս օրերին հաճախ է խոսվում Կորոնավիրուսի դեմ պատվաստումների պարտադիր լինել-չլինելու մասին։ Խոսակցություններ են շրջանառվում, որ պետական ծառայողների համար պատվաստումը պարտադիր պիտի լինի, այլապես անձնին սպառնում է աշխատանքի կորուստ։

Այս մասին լրագրողը հարց է ուղղել Առոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ով պատասխանել է, որ Կորոնավիրուսը լուրջ վտանգ է ներկայացնում, այն անտեսանելի պատերազմ է և լուրջ սպառնալիք ազգաբնակչությանը և պետությունը պարտավոր է հոգ տանել այս մասին։

Նախարարը հավելել է, որ այս պահին թվերի աճ կա և սպասվում է, որ սեպտեմբերին այն առավել բարձր է լինելու։

Նախարարի խոսքով՝ այս պահին մշակվում են համապատասխան օրենքներ, որպեսզի պատվաստվել չցանկացողը ամսվա մեջ երկու անգամ ներկայացնի ՊՌՇ արդյունքները։

Իսկ այն անձիք, ովքեր կունենան պատվաստման հետ հակացուցված հիվանդություններ, նրանց համար որևէ պահանջ չի կիրառվի։ Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ պատվաստումը այս պահին ամենարդյունավետ պայքարի միջոցն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!