Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր․ Լևոն Քոչարյան


Նոյեմբերի հինգին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նանե Իսրայելյանի սուր հարցադրումներն ուղղված Ռոբերտ Քոչարյանին համացանցային լայն քննարկումներ էր առաջ բերել։

Այսօր  այս մասին համացանցային իր տիրույթում խոսել է նաև Լևոն Քոչարյանը։ Նա նշել է, որ Խաչատուր Սուքիասյանը հիստերիա բարձրացրեց լրագրողի հարցադրումներից, երբ վերջինս չափը չէր էլ անցել։

Լևոն Քոչարյանն իր գրառման մեջ նշելով և դիմելով Խաչատուր Սուքիասյանին՝ գրել է․ «Խաչատուր Սուքիասյան, չորս տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն):

Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ՝ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):

Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: