Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը սոցիալական հարթակում հրապարակում է կատարել, որտեղ հանրությանը տեղեկացրել է, որ միանում է «Հայրենիք» կուսակցությանը։ Քաղաքական գործիչը այդ որոշմանն է եկել երկար մտորումների արդյունքում։

Գրառման մեջ անդրադարձ է կատարել երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ գրելով, որ երկար ուսումնասիրությւոններ կատարելու և մտորելու արդյունքում եզրահանգել է այն մտքին, որ ներկայիս իշխանությունների հեռացումը կենսական անհրաժեշտություն է դարձել երկրի համար։

Թեհմինան հետագա քաղաքական գործունեությունը տեսնում է «Հայրենիք» կուսակցության հետ։ Նշել է, որ կուսակցությունն իր մեջ կրում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ իրական փոփոխություններ, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափար։

«Պատիվ ունեմ հայտնելու, որ այսօրվանից մաս եմ կազմելու «Հայրենիք» կուսակցության թիմին…Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի…»,- գրել է Թեհմինան։

Գրառմանը կից Վանեցյանի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել։ Օգտատերերից ոմանք կարծիք են հայտնել,որ քաղաքական գործիչը ճիշտ որոշում է կայացրել։