Պատերազմի ավարտից վեց ամիս անց գտնվել է հերոսի մարմինը․ Հենրիկ Ասատրյան․ ճանաչենք մեր հերոսներին


Հազարավոր տան ճրագներ հավերժ մարեցին։ Մայրերը արցունքն աչքերին ընդմիշտ կսպասեն լույս որդիների վերադարձին։ Նրանք չեն կարող հաշտվել այդ դաժան մտքի և իրականության  հետ։ Մի փոքրիկ, վերջին հույս սրբորեն փայայելու են։

Երախտիքի խոսքեր չկան տղաներին հայտնելու, քանզի դրանք ավելորդ են նրանց կերտած սխրանքի առաջ։ Լուռ խոնարհում նրանց շիրիմներին։ Մեր քայլերով պիտի արժանանանք նրանց։ Հզորացնենք ու շենացնենք մեր  երկիրը։

Անմահացած հերոսների շարքին է դասվել  նաև Հենրիկ Ասատրյանը։ Ծնվել է 2001 թվականին։ Ծառայությունն անցկացրել է Թալիշում և մասնակցել Թալիշի պաշտպանական մարտերին։ Թշնամու անհամաչափ ուժի դեմ ընկավ այս լույս տղան։

Մինչև վերջին շունչը պայքար է մղել։ Եղել է առաջնագծում ․ կատաղի ու անզիջում պայքար է մղել և ընկել հանուն հայրենիքի։ Պատերազմի ավարտից վեց ամիս անց գտնվել է հերոսի մարմինը։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։ Հիշատակդ հավերժ, քաջ զինվոր․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: