Պատգարակով Պուտինին են բերում՝ հրազենային 3 վիրավորումով, սակայն նա ժպտում է․․․


Անիտա Հախվերդյանը մի գրառոuմ է կատարել, որտեղ պատմում է, որ վաղ առավոտյան զարթնել է և բարձրաձայն ծիծաղել։ Նա երազից ապշած, զարմացած է։

Հաղորդավարուհին շտապել է այն պատմել ընկերներին և խնդրում է վերլուծել, հասկանալ և իրեն հայտնել, թե ի՞նչ է արդյոք այն նշանակում։ Երազն անչափ զվարճալի է։ Անիտան մասնավորապես գրոմ է․ «Իբր, Ղարաբաղում, մի չքնաղ դղյակում եմ ապրում, մեկ էլ պատգարակով Պուտինին են բերում՝ հրազենային 3 վիրավորումով: Ընդանրապես չեմ զարմանում, շատ սովորական ասում եմ՝ բազմոցին դրեք:

Պուտինն իր հերթին, հեչ նեղված չի, անգամ ժպտում է, որքան որ բոթոքսը իրեն թույլ կտա ժպտալ: Հետո ես՝ որպես առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչ, մեծահոգաբար ասում եմ՝ ցածը պարսկահայերը բանկետ եմ անում, գնամ ձեզ ուտելիք բերեմ (սա ամենասյուռ պահն է երևի)

-Вы любите пахлаву?- բեմական ձայնով հարցնում եմ: —Возможно,- մի տեսակ одкб-ոտ պատասխան է տալիս: Երկու տուփիկի մեջ ընդեղեն և փախլավա հավաքած բարձրանում եմ, տեսնեմ հրաշքին տարել են:

Ոնց կասեր ՔՊ-ական երիտասարդ դասականը՝ սիրտս բան ա վկայում՝ Արցախ, Իրան, Հայաստան, Ռուսաստան թեմաներով: Մեկդ կասի, էս ի՞նչ էր, որ ես տեսել եմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!