Պաստան իտալական խոհանոցից է հասել աշխարհին։ Այն սիրելի է դարձել շատերիս կողմից։ Իտալական խոհանոցը լավագույներից է համարվում։ Պաստայի բազմաթիվ բաղադրատոմսերից ներկայացնում ենք հենց այս մեկը։ Այն կոչվում է Պաստա Կարբոնարա։

Անհրաժեշտ է՝
Tagliatelle տեսակի պաստա
Սխտոր
Սոխ
Ուրց
Կարագ, ձիթայուղ՝ ինչպես կնախընտրեք
Սերուցք
Խոզապուխտ
2 ձվի դեղնուց
Պարմեզան

Թավայի մեջ լցնել կարագ կամ ձիթայուղ, սոխ, սխտոր, ուրց և մի փոքր տապակել, որից հետո սոխը, սխտորը և ուրցը հեռացնել թավայից (կիրառեք մեծ կտորներով, որպեսզի դուրս բերեք թավայից հեշտորեն) և լցնել կտրատված ձեր իսկ նախընտրելի խոզապուխտը, մի քանի րոպե տապակել, միացնել սերուցքը և համեմել սև պղպեղով, աղով: Սպասել մինչ եռալը:

Եռացրած ջրի մեջ աղ ենք անում և լցնում պաստան:

Եփելուց հետո ավելացնում սոուսին: Ստացվածին ավելացնել 2 դեղնուց 1-2 ր լավ խառնել և մատուցել քերած պանրով՝ պարմեզանով: Ահա և վերջ կարելի է վայելել այս անզուգական համով ուտեստը։ Պատրաստեք և կհամոզվեք։