Արդեն տեղեկացրել էինք՝ Անահիտ Սիմոնյանի ընտանիքում հրաշալի և երջանիկ իրադարձություն է տեղի ունեցել։ Դերասանուհու ամուսնու դուստրը մայրացել է։

Փոքրիկը մեծ երջանկություն է ընտանիք բերել։ Մեկ անգամ չէ, որ Անահիտը ամուսնու դուստրերի մասին խոսել է ինչպես իր հարազատ երեխաների մասին։ Նա միշտ ասում է, որ Լաուրան իր ավագ դուստրն է։ Դերասանուհին օրերս մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ամուսնու հետ է։

Օգտատերերն անմիջապես արձագանքնել են և նրանց դիել որպես տատիկ պապիկ։ Այո՛, շատ զարմանալի է, որ բավականին երիտասարդ տարիքում նրանք արդեն տատիկ և պապիկ են։

Լաուրայի դստեր ծննդյան կապակցությամբ դերասանուհին արդեն հրապարակում էր կատարել և նշել՝ բոլորը զարմանում են, որ ինքը երեսունհինգ տարեկանում արդեն տատիկ է։ Դերասանուհին այդ փաստով միայն ուրախ ու հպարտ է։

Մի առիթով Անահիտը անկեղծացել էր և պատմել, որ սկզբնական շրջանում ամուսնու երեխաների հետ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են, բայց դրանք կարողացել են շուտ հաղթահարվել և հարթվել։ Շնորհավորում ենք ընտանիքին և լավագույնը մաղթում։