«Պապաս․․․»․ Մանե Գրիգորյանի անասելի հուզիչ հրապարակումը կեսգիշերն անց


Մանե Գրիգորյանը, ով Արթուր Գրիգորյանի դուստրն է, ինսթագրամյան  հարթակում հուզիչ հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ հոր հետ է։

Լուսանկարում հայրը ջերմորեն համբուրում է դստերը և անմահացված է հենց այդ ջերմագին պահը, որն այսօր որպես հուշ շոյում է դստեր սիրտը։ Սև ու սպիտակ այդ լուսանկարում այնքան ջերմություն ու վառ արտահայտված գույներ կան։

Այն փոխանցում է դստեր հոգու մեծ վիշտն ու ցավը։ Լուսանկարին կից Մանեն գրել է․ «Պապաս․․․»։ Այս մեկ բառի մեջ այնքան ասելիք կա, այնքան հոգի, սեր, ափսոսանք կա, որ ընթերցելիս անգամ այն փոխանցվում է։

Մեկնաբանություններում Արթուր Գրիգորյանի սաները, հայտնի դեմքերը Մանեին փորձել են գոտեպնդել, ուժ տալ։ Հրապարակումը մեկնաբանել են Սոֆի Դևոյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վիկա Մարտիրոսյանը, Անաշե Խոդավերդին և այլք։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացավ 63  տարեկան հասակում։ Նա ունի մեկ որդի և մեկ դուստր։


Понравилась статья? Поделиться с друзьями: