Արդեն մի քանի օր է համացանցը ողողված է Հայկոյի մասին գրառումներով, ամենուր երգչի լուսանկարներն են և անդադար լսում ենք ուշագրավ պատմություններ նրա մասին և շարունակում հիանալ նրանով և կրկին ընկղմվել խոր ափսոսանքի և վշտի մեջ։

Այս ամենի կողքին ցանկանում ենք առանձնացնել Հայկոյի որդու՝ Արմանի հրապարակումը հայրիկի վերաբերյալ։

Սեպտեմբերի 29-ին Հայկոյի մահվան տարելիցն էր, որը հերթական հնարավորությունն էր կրկին ապրել տաղանադավոր երգահանի շնչով ողողված երգերով։ Օրվա կապակցությամբ Արմանն այցելել էր հոր շիրիմին, որտեղից հրապարակում է կատարել։

Լուսակարում Արմանը կանգնած է հոր արձանի դիմաց։ Հուզիչ այս դրվագը Արմանը մակագրել է՝ Պապաս։ Որքան հուզմունք ու վիշտ կարելի է գտնել այս մեկ բառում։

Արմանին մեծ համբերություն ու լավագույն մաղթանքներն ենք հղում։Նա ուժեղ է ր ուժեղ մայրիկի հետ; Իսկ տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը, որտեղ կտնեք Արմանի հրապարակումը։