«Պապան հրաժարվեց մամայի հետ պարել, օգնության հասավ պապայի ընկերը»․ Սոֆի Դևոյանը ընտանեկան դրվագ է ներկայացրել․ տեսանյութ


Զարուհի Բաբայանը վերջին շրջանում բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ է։ Երգչուհին ակտիվ է նաև համացանցային հարթակում և սիրով շփվում է երկրպագուների հետ։

Օրերս Զարուհին ակումբային համերգով է հանդես եկել և գեղեցիկ միջոցառում նվիրել իր արվեստը գնահատողներին։ Համերգին ներկա են գտնվել նաև երգչուհու ընտանիքի անդամները։ Նրա դուստրը, ով ցանկացած հարցով սատարում և օգնում է մայրիկին, պարբերաբար դրվագներ էր ներկայացրել սպասված համերգից։

Հրապարակումներից մեկը բավականին ուշագրավ էր այն տեսանկյունից, որ նեղ ընտանեկան էր։ Սոֆի Դևոյան կրտսերը հետևորդներին պատմել է, որ հայրիկը չի ցանկացել պարել մայրիկի հետ և այդտեղ օգնության է հասել հայրիկի ընկերը։

Տեսանյոթում Զարուհի Բաբայանը պարում է ամուսնու ընկերոջ հետ, իսկ Սոֆին հարց է ուղղել հայրիկին, թե ինչո՞ւ չպարեց, ինչին ի պատասխան հայրիկը ժպտաց և սկսեց տեղում նստած պարել։

Սիրված երգչուհու դստեր անկեղծ հրապարակումը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: