«Պապայի մամայի գանձ»․ Էդգար Իգիթյանը հրապարակել է որդու առաջին լուսանկարը


Ինչպես արդեն տեղեկացրել էինք ծնվել է դերասան Էդգար Իգիթյանի առաջնեկը։ Նա որդի է ունեցել, ում անվանակոչել է Լեոն։ Այսօր դերասանը հանրայնացրել է որդու առաջին լուսանկարը։

Երջանիկ հայրիկը լուսանկարին գրառում է կցել, որտեղ ասված է․ «Պապայի մամայի գանձ»։

Էդգարը կնոջ հղիության ժամանակ ֆոտոնկարահանում էր կազմակերպել և մանրամասներ պատմել իրրենց երջանիկ կարգավիճակից։

Նա անհամբերությամբ էր սպասում երեխայի լույս աշխարհ գալուն։

Զույգը սեռի մասին ավելի վաղ է իմացել, սակայն չեն բարձրաձայնել, քանի որ ցանկացել են անակնկալ լինի։

Օրեր առաջ, երբ արդեն փոքրիկ Լեոնը ծնվել էր, Էդգարը հայտնել էր, որ զգացմունքների մասին դժվարանում է խոսել։

Նաև նշել էր, որ համաճարակով պայմանավերված՝ բժշկական անձնակազմը չի թույլատրել տեսնել ո՛չ մորը, ո՛չ երեխային։ Խոստացել էր տեսնելուն պես անպայման պատմել զգացողությունների մասին։

Դուրս գրման օրը դերասանը իր սոցիալական հարթակում որոշ կադրեր հանրայնացրեց, որտեղ երևում է երիտասարդ ծնողներանասելի երջանկությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!