«Պաշտոնապես հայտարարում եմ, որ․․․»․ Մանե Գրիգորյանի գրառումը հետագա անելիքների վերաբերյալ


Երգի պետական թատրոնի ղեկավարման աշխատանքներով այսուհետ կզբաղվի Մանե Գրիգորյանը՝ լուսահոգի Արթուր Գրիգորյանի դուստրը։

Նա մինչ այժմ աշխատում էր Հանրայինում որպես հաղորդավարուհի, որի հետ էլ մեկտեղում էր հայրիկի և Երգի պետական թատրոնի պրոդյուսերական աշխատանքները։

Շուրջ 2 տարի է թատրոնի տնօրենը Արմեն Սարգսանն էր, ում խոսքով՝ այդ տարիների ընթացքում Արթուր Գրիգորյանն իր կողքին է եղել և օգտակար եղել արժեքավոր խորհուրդներով։

Այժմ Արմեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից և նրան կփոխարինի Մանե Գրիգորյանը, ով այս մասին համացանցային իր հարթակում գրառում է կատարել և պաշտոնապես հայտնել այդ մասին, այնուհետև հավելել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու հայրիկի գործը շարունակելու համար։

Մանեն գրել է․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի ԺՊ պաշտոնը․․․ Քո գործը մի’շտ կապրի, Պա՜պ…»։ Շնորհավորում ենք հաղորդավարուհուն և մեծ ահջողություններ մաղթում կարևոր աշխատանքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: