Պահանջում եմ ապաշրջափակել Արցախի կյանքի ճանապարհը. Էրիկ Անթառանյանը՝ Արցախից


Արցախում իրավիճակը գնալով սրվում է։ Հասարակությունն անհանգիստ է՝ ի՞նչ է կատարվում հայկական երկրորդ պետության սահմաններին և ի՞նչ կլինի վերջում, մարդիկ պահանջում են հրատապ լուծում։

Արցախցիները շրջափակման մեջ են։ Լրահոսում դեռևս ոչ մի ստույգ տեղեկատվություն չկա և պաշտոնական տեղեկատվությունը կա՛մ չկա, կա՛մ կցկտուր է։

Միայն հասարակական գործիչներ, մի շարք հայտնի դեմքեր որոշ տեղեկատվություն, այնուամենայիվ, տարածում են։ Այսօր Էրիկ Անթառանյանը Արցախից տեսաուղերձով է հանդես եկել և պահմանջել բաց անել Արցախի կյանքի ճանապարհը։ Նա գտնվում է Ստեփանակերտում և Հանրապետական հիվանդանոցի բակից բարձրաձայնել է կարևորագույն հարցեր։

Նա նշում է, որ հիվանդանոցում վատառողջ մարդիկ կան, որոնց անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի բժշկական կենտրոններ և բուժօգնություն տրամադրել։

Էրիկ Անթառանյանը պահանջել է բացել Արցախի կյանքի ճանապարհը։ Նրա տեսաուղերձը և խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: