Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը օրերս տոնել է հիսուներեքամյակը։ Ալեքսանյանը ծնվել է Երևանում, սովորել է Երևանի 112 դպրոցում։

Այնուհետև տարիներ անց՝ 2002-ին, ավարտել է Գյուղակադեմիան։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ծառայել է խորհրդային բանկաում։ Ամուսնու տարեդարձը յուրօրինակ կերպով է շնորհավորել գործարարի կինը՝ Շողերինա Ալեքսանյանը։ Նա մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ իրենց լուսանկարներն են։

Այն պատրաստելու համար Շողերինան ընտրել է Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը։ Սամվել Ալեքսանյանի կինը հենց այդպես էլ վերնագրել է տեսանյութը և կից գրել․ «Չունի աշխարհը քեզ նման»։

Մեկնաբանություններում ակտիվ են եղել Շողերինայի հետևորդները և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել գործարարին։ Գործարարի կինը բավականին ակտիվ է համացանցային հարթակում և ունի մեծ լսարան։

Նա հաճախ է ներկայացնում իր առօրյան, աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև պատրաստում է ուտեստներ, որոնց բաղադրատոմսերով հաճույքով կիսվում է իր հետևորդների հետ։ Տեսանյութը՝ կից։