Լիլի Հովերին հանրությունը ճանաչում է որպես եղանակային տվյայլներ հաղորդող հաղորդավարուհի, ով մշտապես իր գեղեցիկ ժպիտով պատմում է առաջիկայում սպասվող եղանակի մասին։

Լիլին, սակայն, երբեմն մասնակցում է ժամանցային նախագծերում և հիացնում իր հետաքրքիր և ակտիվ մասնակցությամբ։ Եվ ահա Լիլի Հովերը կրկին զարմացնում է հանրությանը։

Նա ներկայցրել երգ իր կատարմամբ։ Հաղորդավարուհին մեծ ուրախությամբ հայտարարել է նոր երգի պրեմիերայի մասին։ Այն կոչվում է Չորս եղանակ։ Երգի թե՛ երաժշտությունը և թե՛ բառերը հեղինակել է Մանե Հակոբյանը։ Նոր ստեղծագործությունը ներկայացված է տեսահոլովակով, որտեղ Լիլին բեմում եգում է։

Նրա հետ պարում են երկու երիտասարդ տղաներ։ Պետք է նկատել, որ Լիլին հրաշալի ձայն ունի և այն թեմատիկ ու շատ գեղեցիկ է ստացվել։

Լիլի Հովերի երգի պրեմիերան առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում և վայելել այս ուշագրավ աշխատանքը։