Չնչին և հասանելի բաղադրիչներով կստանաք այս անչափ նուրբ ու համեղ թխվածքները, որոնք էկլեր են հիշեցնում


Սուրճը, թեյը քաղցրացնելու և այն համեղ դարձնելու անչափ հետաքրքիր քաղցրեղենի բաղդրատոմս ենք բերել, որը պատրաստելիս որևէ դժվարության չեք բախվի։ Այս փոքրիկ քաղցրեղենն արտաքին տեսքով հիշեցնում է էկլերի, սակայն այն ավելի նուրբ համով է օժտված։

Այն պատրաստելիս անհրաժեշտ կլինի՝

Ալյուր — 150 գ

Ջուր — 250 մլ

Կարագ — 100 գ

Հավկիթ — 4 հ․

Աղ — 1 պտղունց

Կրեմ՝

Սերուցք 33% — 250 մլ

Շաքարի փոշի — 50 գ

Ինչպես նկատեցիք՝ խմորը պետք է եփել։ Այս մի քանի բաղադրամասերից ստացվում է անչափ համեղ և անսահման նուրբ քաղցր թխվածքներ, որոնք է՛լ ավելի ընդգծված են դառնում նրբագույն կրեմի շնորհիվ։

Հավատացնում ենք՝ հետևելով պատրաստաման քայլերի ճիշտ հերթականությանը՝ այն իդելական կստացվի։ Այս թխվածքի պատրաստումը բարդ չէ և ստացվում նույնիսկ անփորձների մոտ։

Փորձեք և կհամոզվեք։ Տեսանյութը կցում ենք վարը, որտեղ այն ներկայացված է ամբողջ մանրամասնությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: