Շատ են քննարկումներն այն մասին, իբրև Հասմիկ Խոջյանի և Իննա Խոջամիրյանի երբեմնի ընկերությունն այլևս չկա և դերասանուհիների միջև վեճ է եղել։

Վեճի վերաբերյալ որևիցե մանրամասնություն չեն հայտնում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Իննան նշել էր, որ ինքը Հասմիկի հետ նորմալ հարաբերություններ ունի և իրենց միջև ոչինչ չի եղել, ուղղակի շփումն առաջվա պես ինտենսիվ չէ։

Դերասանուհիների երկրպագուները համացանցում անընդհատ քննարկում են այն մասին, որ, այնուամենայնիվ, դերասանուհինները վիճել են։ Այդ քննարկումերն ավելի հասունացան, երբ Հասմիկի նախահարսանեկան խնջույքին Իննան չէր մասնակցում։

Սակայն հարսանիքին Իննան ներկա էր և անգամ համացանցային իր հարթակում օրվա հետ կապված հրապարակում էր կատարել։

Նա Հասմիկի հարսի պարից մի դրվագ էր ներկայացրել, որին կից գրել էր․ «Իմ սիրուն ծաղիկ, երջանիկ լինես»։ Հրապարակումը կարծես թե վերջնականապես փակեց ընկերուհիների միջև վեճի՝ այսքան քննարկվող թեման։ Մի խումբ օգտատերեր համոզված են, որ ընկերուհիները մտերիմ են, այլապես միմյանց երջանկութունը չէին կիսի։

Իննան ներկա է եղել հարսանեկան արարողութայն և ուրախացել Հասմիկի երջանիկ իրադարձությամբ։ Սեր և համերաշխություն ենք մաղթում բոլորին։ Նման օրեր՝ ինչպիսին Հասմիկի հարսանյաց հանդեսն է, բոլորին ենք մաղթում։