«Չնայած բոլոր արգելքներին՝ իրականություն դարձրի որդուս մի շարք երազանքները․․․»․ Անի Քոչարը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել


Անի Քոչարը որդու հետ համատեղ նոր լուսանկարներ է հանրայնացրել։ Անին լուսանկարներին կից պատմել է, որ որդու երազնքներն է կատարել՝ չնայած շտա դժվարություններին։

Նա նշել է, որ այսուհետ հենց այդպես էլ շարժվելու է։ Նա խորհուրդ է տվել բոլորին այդպես վարվել, քանզի ժամանակը կարճ է և հավանականությունը մեծ է, որ չենք հասցնի։

Անին մասնավորապես գրել է․  «Այս տարի վճռականությամբ զինվեցի և չնայած բոլոր արգելքներին ու դժվարություններին՝ իրականություն դարձրի որդուս մի շարք երազանքները:

Հաջորդիվ հենց այդպես էլ շարունակելու եմ, քանզի այս կյանքը շատ կարճ է երազանքները հետաձգելու համար: Իսկ դու վայելեցի՞ր այս տարին (չնայած օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին), եթե ոչ, ապա շտապիր, տարին ավարտվում է. բան չմնաց:

Ամեն օրը նոր հնարավորություն է. մի թող վաղվան, հաջորդ տարվան, այլապես մինչ հաջորդ կյանքիդ հասնելը ոչինչ էլ չես հասցնի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: