Գոռ Գրիգորյանը, ով ճանաչված ռադիոհաղորդավար է և սիրված դեմք ռադիոյի ոլորտում, առավել հայտնի է Եգոր Գլումով անվամբ։

Գլումովը համացանցում նույնպես ակտիվ է և երբեմն ընտանեկան ուշագրավ դրվագներ է հանրայնացնում և ցույց տալիս ընտանեկան ժամանցը և պատմում ընտանիքի անդամների մասին։ Այս անգամ հաղորդավարը հետևորդներին և ընկերներին տեղեկացրել է աշխատանքային իր նոր ձեռքբերման մասին։

Եգոր Գլումովին շմորհվել է դեսպանի կոչում։ Դա ռադիոհաղարդավարության ոլորտին վերաբերող մի նոր աստիճան է, որով Գլումովը հպարտացել է։ Այս մասին նրա կողմից հանրայնացված լուսակարը ներկայացնում ենք նյութին կից։

Իսկ լուսանկարին կից նա գրել է․ «Չմեռա «դեսպան էլ» դարձա»։ Մեկնաբանություններում կարելի է հանդիպել բազմաթիվ անկեծ շնորհավորանքների, անգամ եղել են օգտատերեր, ովքեր հումորային գրառումներ են կատարել և Գլումովից խնդրել օգնել «վիզաների» հարցում։

Մենք նույնպես շնորհավորում ենք ռադիոհաղորդավարին և նորանոր բարձունքներ մաղթում։