«Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել»․ թե ինչպես Սոնա Ռուբենյանը սկսեց ձայնակցել երգչին և դարձավ նկատելի․ տեսանյութ


Սոնա Ռուբենյանն այս օրերին ամառային հանգիստն է վայելում Մոնակոյում։ Նա մեկնել է ամուսնու հետ։ Երգչուհին հանգստի ուշագրավ դրվագներով կիսվում է հետևորդների հետ և ցույց տալիս իր գեղեցիկ օրերը Մոնակոյում և այս երկրի տեսարժան ու գեղեցիկ վայրերը։

Սոնան օրերս գտնվել է Մոնակոյի ժամանցային վայրերից մեկում, որտեղ կենդանի հնչողությամբ կատարում է եղել։ Այնտեղ կատարել են հայկական Ով սիրուն սիրուն երգը և երգչուհին սկսել է ձայնակցել։

Նրա մոտ չի ստացվել ձայնակցել ցածրաձայն և նկատելի է դարձել։ Նրան հրավիրել են միասին երգելու։

Սոնայի թավշյա ձայնը գերել է ներկաներին։ Հրապարակած տեսանյութին կից Սոնա Ռուբենյանը գրել է․ «Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել»։ Սոնային սոցտիրույթում երկրպագուները ակտիվ են եղել և մեկնաբանություններում հիացել սիրելի երգչուհու կատարմամբ։

Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը և ևս մեկ անամ վայելել երգչուհու անզուգական ձայնը։


Понравилась статья? Поделиться с друзьями: