Չի կարելի, հասկանում եք, այլևս չի կարելի ապրել սառնարաններով, քաղաքականությամբ, հաշվեկշռով


Թերևս մեզանից շատերն են գեթ մեկ անգամ լսել․ «Աշխարհը փոխվել է և դեռ գնում է փոփոխման»։ Ավելի վաղ սերնդի ներկայացուցիչները չեն կարողանում հաշտվել այդ իրողության հետ, միջին սերունդը փորձում է ճկվել, իսկ նոր սերունդը ապրում է ասես ձուկը ջրում։

Սակայն ընթերցելով, աչքի անցկացնելով անցյալի մեծանուն գրողների աշխատությունները կամ մտքերը՝ նկատելի է դառնում, որ դեռ անցյալ դարում մարդիկ նույն խնդիրների առաջ էին բախվել։

Այս նյութում ցանկանում ենք մեջբերել Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերիի մտքերից, որը կարող է հետաքրքիր մտորումների առիթ հանդիսանալ։ Էքզյուպերին ժամանակին գրել է․ «Կա միայն մեկ խնդիր, միակն ամբողջ աշխարհում: Մարդկանց վերադարձնել նրանց հոգևոր իմաստը, հոգևոր մտահոգությունները։

Թողնել ինչպես անձրև գրիգորյան շարական երգերի նման մի բան թափվի նրանց վրա։ Չի կարելի, հասկանում եք, այլևս չի կարելի ապրել սառնարաններով, քաղաքականությամբ, հաշվեկշռով ու խաչբառերով։ Այլևս հնարավոր չէ: Անհնար է ապրել առանց պոեզիայի, առանց գույների, առանց սիրո։

Մեր անկման խորությունը չափելու համար բավական է միայն լսել 15-րդ դարի գյուղացիական մի երգ»։ Հիշեցնենք, որ գրողը ստեղծագործել է 1900-ականներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: