«Չի եղել մի հանդիպում ԱՄՆ-ից եկած շատ բարձրաստիճան մի պաշտոնյա կամ հյուր, որին ԱՄՆ դեսպանությունը վստահած չլինի Տիգրանուհուն»


Ինչպես արդեն գիտեն բոլորը՝ կարևոր հանդիպման թարգմանության ժամանակ շփոթված, սխալված կնոջը հանրության  մի հատված չի դադարում քննադատել և նույնիսկ ծաղրել։

Պահն, իսկապես, անհարմար ստացվեց։ Այս մասին գրառում է կատարել նաև Ստյոպա Սաֆարյանը։ Թարգմանչուհին Տիգրանուհին է,ով բազմամյա աշխատանքայի փորձ ունի այս ոլորտում։

Քաղաքական վերուծաբանը Տիգրանուհու մասին մասնավորապես գրել է․ «Մեր երկրում շատ մարդ կա, որ տասնամյակներով գիտի, թե ինչ թարգմանչական որակ ունի Տիգրանուհին։ Չի եղել մի հանդիպում ԱՄՆ-ից եկած շատ բարձրաստիճան մի պաշտոնյա, շատ հեղինակավոր փորձագետ կամ հյուր, որին ԱՄՆ դեսպանությունը վստահած չլինի Տիգրանուհուն։

Կասկած չունենաք, որ Նենսի Փելոսիի դեպքում էլ Տիգրանուհուն թարգմանություն վստահելը եղել է ԱՄՆ դեսպանության որոշումը։ Բացառապես։ Թարգեք գնահատել վաստակաշատ մարդկանց։

Բոլորը կարող են տրամադրությամբ, պահով ու այլ հանգամանքներով պայմանավորված վրիպել։ Մարդ են, ռոբոտ չեն։ Համ էլ որ բոլորդ այդքան լավ անգլերեն գիտեք, էլ թարգմանչություն ինչի եք լսում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: