Չինաստանում ծնվել է մի տղա, ով 31 մատ ունի


Չինական ընտանիքում ծնվել է տղա երեխա, ով 31 մատ ունի:

Ցնցված ծնողները պնդում են, որ հղիության ընթացքում ցուցադրումները նման զարգացումներ չեն ցույց տվել: Հոնհոն անունով երեք ամսական երեխան ունի 15 մատներ ձեռքերի վրա և 16 ոտքերի: Բացի այդ, նա ունի երկուական ափ յուրաքանչյուր ձեռքի վրա, բայց առանց բութ մատերի:

Տղայի ծնողները փորձում են գտնել որևիցէ միջոց երեխայի անսպասելի առանձնահատկությունները շտկելու համար, իսկ Կենտրոնական Չինաստանի Հունանա հիվանդանոցի բժիշկները ասում են, որ վիրահատությունը շատ դժվար կլինի:

Պոլիդակտիլիյա՝ դա շեղում է, որի ժամանակ երեխաները ծնվում են լրացուցիչ մատներով ձեռքերի կամ ոտքերի վրա, և հանդիպում է մոտ մեկ մարդու մոտ հազարից։

Հոնհոնի մայրը նույնպես տառապում է պոլիդակտիլիայով և ունի ավելորդ մատներ ձեռքերի և ոտքերի վրա։ Նա անհանգստանում էր, որ արատը կփոխանցվի իր երեխային, ուստի նա բազմիցս հետազոտվում էր հզիության ընթացքում:

Սակայն զույգը, որը բնակվում էր Հունան գյուղում, սարսափով հայտնաբերեց, որ պոլիդակտիլիան իրենց որդու մոտ ավելի ծանր է, քան իր մոր մոտ:

Հունան նահանգի մանկական օրթոպեդիայի ժողովրդական հիվանդանոցի պրոֆեսոր Լյու Հոնը զգուշացրել էր երեխայի հորը, որ վիրահատությունը շատ դժվար կլինի: Երեխան շատ փոքր է անեստեզիա անցնելու համար, սակայն նա պետք է վիրահատվի վեց ամսեկանից մինչև մեկ տարեկան հասակում, մինչև նրա ոսկորները լիովին կձևավորվեն:

Ցավոք, ոչ հարուստ ընտանիքի համար նման տիպի վիրահատությունները արժեն հարյուր հազարավոր յուան, եւ նրանք չեն կարող իրենց թույլ տալ նման թանկ վիրահատություն: Այժմ երեխայի ծնողները հուսահատ փորձում են գումար հավաքել երեխայի բուժման համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!