«Չէի ուզում անդրադառնալ վայրահաչոցներին, սակայն որոշեցի արձագանքել»․ Սիլվա Հակոբյանը հայտնի միջոցառումից մի հատված է հրապարակել և պատասխանել քննադատություններին․ տեսանյութ


Աննա Հակոբյանի կազմակերպված միջոցառումը այսօր ուղղակի ցնցում էր համացանցը։ Չուշացան հանրության քննադատությունները՝ ուղղված վարչապետի տիկնոջը, Սիլվա Հակոբյանին, ով երգել էր վերոնշյալ միջոցառմանը, անգամ չխնայեցին անմահացած հերոսների մայրերին։

Սիլվան , այնուամենայնիվ, որոշել է պատասխանել քննադատույուններին հանունն այն ստվար զանգվածի մտահոգությունների, որոնք ուղղվել էին իրեն՝ պայմանավորված իր կարգավիճակով։

Երգչուհին հանրայնացրել է միջոցառումից մի հատված և կից գրառման մեջ նշել․ «Չէի ուզում անդրադառնալ վայրահաչոցներին, բայց որոշեցի արձանգանքել»:

Այնուհետև հավելել է, որ միջոցառմանը անվճար է երգել և երգել է այն երգերը, որոնք ցանկացել են հերոսների մայրերը։ Երգչուհին ընդգծում է՝ երգել է ինչպես հուզական, այնպես էլ հայրենասիրական և ուրախ երգեր։

Սիլվան գրում է՝ իր նպատակը մեկն է եղել՝ ուրախացնել և ժպիտներ պարգևել մայրերի` առանց այդ էլ տառապալից դեմքերին, քանի որ ցանկանում է նրանց միշտ ուրախ տեսնել և որ նրանց ուրախությունը նաև իր ուրախությունն է։


Понравилась статья? Поделиться с друзьями: