«Չէ՛, դու օլիգարխ չես, դու Ձյունանուշիկն ես․․․Իսկ որ ՊԵԿ-ը բիզնեսներդ այդպես էլ չստուգեց, դա էլ Ձյունանուշիկի նման քո սիրուն լինելուց է»․ Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի ելույթներից մեկին, որտեղ նա խոսքում նշել էր, որ ո՛չ Սամվել Ալեքսանյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը և ո՛չ էլ ինքը օլիգարխներ չեն։ «Չէ՛, դու օլիգարխ չես, դու Ձյոնանուշիկն ես»։

Լրագրողը բարկացել է և գրառման մեջ հիշատակել «Ռոսիայի բազար»-ը և նշել, որ յուրաքանչյուր տարի այդ շուկայից էժան կոստյում է գնում և ՀԴՄ կտրոն չի ստանում։

Իսկ որ ՊԵԿ-ը Սուքիասյանին այդպես էլ երբևէ չստուգեց «դա էլ Ձյունանուշիկի նման քո սիրուն լինելուց է»,- գրել է Ոսկան Սարգսյանը։

Ապա հեգնել է և ընդգծել՝ Վանո Սիրադեղյանի հետ նրա բանջանաղ լինելը զուտ պատահականություն է և ամենում մեղադրել է գործարարի հեղափոխական «ընկեր Նիկոլին»։

Գրառման վերջում հույս է հայտնել՝ շուտով, երբ տեղի կունենա իշխանափոխություն, պետք է բռնագրավվեն Սուքիասյանի բիզնեսները հանուն ՀՀ-ի, իսկ համապատասխան հոդվածները լրագրողը կհուշի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!