«Չեք պատկերացնի․․․ օդերով եմ»․ Լիլիթ Հովհաննիսյանը գրառում է կատարել


Լիլիթ Հովհաննիսյանը կարծես վերսկսել է ակտիվությունը․ ակտիվություն ինչպես համացանցային տիրույթում, այնպես էլ ստեղծագործական դաշտում։ Երգչուհին նոր աշխատանք է ներկայացել, որտեղ այս անգամ ներկայացրել է ռուսալեզու երգ։

Այս մասին օրեր առաջ արդեն տեղեկացրել և ներկայացրել էինք երգչուհու նոր երգի պրեմիերան։ Լիլիթի երկրպագուները կարոտել էին նրան և նման ակտիվությունն անչափ ուրախացրել է նրանց։ Երգչուհին առաջնեկին ունենալուց հետո բավականին պասիվ էր․ հրապարակումներով հազվադեպ էր հանդես գալիսի և ստիպում երկրպագուներին կարոտել։

Պրեմիերայից հետո երգչուհու հարթակը երկրպագուները ողողել են կարոտագին, սիրառատ խոսքերով և հույս հայտնել, որ ակտիվությունը վերջնական է։

Նման արձագանքից ոգևորված Լիլիթ Հովհաննիսյանը հերթական հրապարակումն է կատարել և գրել, որ շոյված է նման արձագանքից։ Նա խոսքերը յուրօրինակ կերպով է դասավորել։

Երգչուհին մանսավորապես գրել է․ «Չեք պատկերացնի` ի՜նչ հաճույք ա ձեր ուղարկած խելահեղ դրական ալիքի մեջ ապրելը․․․ օդերով եմ»։ Եթե դեռ չեք դիտել Լիլիթի նոր տեսահոլովակը, ապա դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: