Արմեն Պետրոսյանին սիրում և ճանաչում է ոչ միայն նոր սերունդը, այլև գնահատում են ավելի վաղ սերնդի ներկայացուցիչները, ովքեր հիշում են Մենչին ՈւՀԱ-ի Նոր հայեր թիմից։

Այսօր Մենչը մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն այցերը Հայաստան հաճախակի բնույթ են կրում։ Նա և ընտանիքը հազարավոր թելերով կապված են հայրենիքին։ Մենչը զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով և մասնագիտական գործունեությունը շարունակում է նաև ԱՄՆ-ում։

Նա այնտեղ ներկայացումներ է բեմադրում, վարում է հանդիսություններ և, իհարկե, չի մերժում նաև լավ առաջարկները Հայաստանից։

Համացանցում Մենչն ակտիվություն է ցուցաբերում․ նա հանրայանացնում է ինչպես աշխատանքային, այնպպես էլ ընտանեկան կյանքից անցուդարձեր, որոնք հետաքրքրում են իր հետևորդներին։ Ակտիվ է նաև Մենչի գեղեցկուհի կինը՝ Քրիստինա Սմսարյանը, ով ԱՄՆ-ում զբաղվում է բիզնեսով։

Նա երեք երեխաների մայր է։ Երեխաներն արդեն բավականաչափ մեծ են։ Ավագ դուստրն արդեն ընկեր ունի։ Իսկ գեղեցկուհի մայրիկին հաճախ կարելի շփոթել դստեր հետ։

Նա գեղեցիկ է, խնամված և անչափ երիտասարդ տեսք ունի։ Մենչի կինը հիացնում է հանրությանն իր գեղեցկությամբ և երիտասարդության պահպանմամբ։