«‎Չեմ պատրաստվում թույլ տալ, որ ինձ վրա մարդիկ ինքնահաստատվեն»․ Աստղիկ Ալավերդյանը կիսվել է իր մտորումներով


Աստղիկ Ալավերդյանին որպես դերասանուհի հիշում, սիրում և գնահատում են շատերը։ Եվ չնայած այն հանգամնաքին, որ դերասանուհին վաղուց արդեն էկրաններին չի երևում՝ միևնույնն է դերասանուհուն չեն մոռացել․ հետևում են համացանցային տիրույթում և շարունակում հիանալ նրանով։

Հաճախ էլ նշում են, որ կարոտել են և շատ կուզենային տեսնել Աստղիկին որևէ նախագծում։ Աստղիկը ինսթագրամում ակտիվ է և հաճախ է կիսվում իր կյանքի անցուդարձով։ Դերասանուհին այս անգամ որոշել է կիսվել իր մտորումներով։

Եվ ահա Աստղիկ Ալավերդյանը գրում է․ «Ուզում եմ կիսվել իմ մտորումներով…. Վերջին մեկ տարում այնքան նոր ծանոթություններ ունեցա , երբեք չեմ կաշկանդվել նոր միջավայրում հայտնվելուց, միշտ մտածել եմ՝ հավես ա նոր մարդկանց ճանաչել ու շփվելը։

Բայց հասել եմ մի կետի, որ հասկացել եմ կան մարդիկ, ովքեր ընկերություն անելու շնորհք չունեն, խեղդվում են իրենց մանկուց եկած կոմպլեքսներից, իրենց քաղքենիությունից։ Ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ինձ վրա մարդիկ ինքնահաստատվեն, այդ իսկ պատճառով մաքրում եմ իմ կյանքը ճղճիմ էակներից։

Բայց այս ամենին զուգահեռ նաև ձեռք եմ բերել ընկերներ, ովքեր ինձ համար թանկ են և կարևոր։ Սիրում եմ ձեզ իմ կարևորներ‎»։


Понравилась статья? Поделиться с друзьями: